Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայի խորհրդարանը մտադիր է սկսել նախագահ Մադուրոյի իմպիչմենթի գործընթացը

10:45, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Վենեսուելայի խորհրդարանը մտադիր է սկսել նախագահ Մադուրոյի իմպիչմենթի գործընթացը

Վենեսուելայի խոհրդարանը հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իմպիչմենթի գործընթացն սկսելու մտադրության մասին: Խորհրդարանը գործադիր իշխանությանը մեղադրում է սահմանադրական կարգի խախտման համար, հաղորդում է վենեսուելական El Universal պարբերականը:
     Համաձայն փաստաթղթի, որ ներառում է 9 կետ և ընդունվել է օրենսդիր մարմնի հրավիրած արտահերթ նիստի ընթացքում, Վենեսուելայի խորհրդարանականները հայտարարություն կանեն սահմանադրական կարգի խախտման և գործադիր մարմնի կողմից պետական հեղաշրջում իրականանցելու մասին: Բացի այդ, խորհրդարանը մտադիր է սկսել Մադուրոյի պաշտոնանկության գործընթացը:
     Վենեսուելայի օրենսդիները կդիմեն նաև Միջազգային քրեական դատարան` Մադուրոյի պաշտոնանկության հարցով հանրաքվեի կազմակերպումն իշխանության կողմից արգելելու փաստով:
     Հիեցնենք, որ օրերս Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտոնական այցով եղել է Բաքվում: Նա Ադրբեջանի նախագահի հետ համատեղ հռչակագիր է ստորագրել, որտեղ Վենեսուելան Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս:

3198 | 0
Facebook