Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես է ԴԱԻՇ-ի ահաբեկիչն ուրախանում` շահելով մահապարտների վիճակահանությունում

17:20, շաբաթ, 22 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչպես է ԴԱԻՇ-ի ահաբեկիչն ուրախանում` շահելով մահապարտների վիճակահանությունում

ԴԱԻՇ-ը հրապարակել է հերթական քարոզչական տեսանյութն` այս անգամ փորձելով հանրությանը համոզել, թե ինչ մեծ ոգևորությամբ են իրենց զինյալներն ընդունում մահապարտ ահաբեկչի վիճակահանությունում շահելու փաստը: Տեսանյութում երևում է, թե ինչպես մի խումբ ահաբեկիչներ խաղ են խաղում` ով կգուշակի` որ ձեռքում է քարը, նա էլ իրավունք կստանա իրականացնել ծրագրած ահաբեկչությունը: Ջիհադիստ հաղթողը չի զսպում արցունքները և մեծ ուրախությամբ գնում է ականապատ ավտոմեքենան նշանառու վայրում պայթեցնելու:

Բնականաբար, չի կարելի վստահ ասել` իրոք պատկերված տղամարդն է պայթյունի հեղինակը, թե սա պարզապես տարբեր կադրերի միակցում է:

Սակայն պարզ է մի բան, սրանով ԴԱԻՇ-ը փորձում է համոզել իր զինյալներին, որ մահապարտ դառնալը մեծ հեղինակություն է, քանի որ հայտնի է` նրանցից շատերը խուսափում են մահապարտ դառնալուց:

Աղբյուրը` life.ru
15457 | 1
Facebook