Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի կողմից Հալեպի հրթիռակոծումը պատմական մասշտաբի հանցագործություն է. ՄԱԿ

15:10, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանի կողմից Հալեպի հրթիռակոծումը պատմական մասշտաբի հանցագործություն է. ՄԱԿ

ՄԱԿ-ը ռուսական օդուժի կողմից Սիրիայի Հալեպ քաղաքի հրթիռակոծումը պատմական մասշտաբի հանցագործություն է որակել: Ինչպես փոխանցում է Reuters-ը, նման հայտարարությամբ հադես է եկել ՄԱԿ-ի` մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը` ժնևի մարդու իրավունենքրի պաշտպանության խորհրդին հղած տեսաուղերձում: Նա հորդորել է մի կողմ դնել տարաձայնություններն ու Միջազգային քրեական դատարանի դատախազին հանձնարարել քննություն սկսել:
     Գործակալությունը հայտնում է, որ ՄԱԿ-ի` մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդին առընթեր Սիրիայում հանցագործութնունների քննության հարցերով հանձնաժողովի ղեկավար Պաուլո Պինեյրոն հայտարարել է, որ արդեն դիմել են Բաշար Ասադի կառավարությանը` խախտումների մասին տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով: Պինեյրոն նշել է, որ իր ղեկավարած հանձնաժողովը շարունակելու է փաստեր հավաքագրել հալեպում ռազմական հանցագործության վերաբերյալ:

6494 | 0
Facebook