Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի թիվ 144 մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. տարհանվել են 191 երեխա և 25 աշխատակից

14:00, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
Երևանի թիվ 144 մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. տարհանվել են 191 երեխա և 25 աշխատակից

Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.51-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 35/3 հասցեում գտնվող թիվ 144 մանկապարտեզի խոհանոցում:
     Հրդեհի «Բիս-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
     Հրդեհը մարվել է ժամը 11.08-ին: Առաջին հարկի միջանցքում այրվել է պատին ամրացված 3 էլ. անջատիչ:
     Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել են 191 երեխա և 25 աշխատակից: Տուժածներ չկան:

4235 | 0
Facebook