Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընդդիմությունն ու իշխանությունը համաձայնության են եկել

16:05, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Ընդդիմությունն ու իշխանությունը համաձայնության են եկել

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ իրենց հաջողվել է իշխանության ներկայացուցիչների հետ ընդհանուր համաձայանության գալ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ: «Հինգ խմբակցությունների միջև կայացել է համաձայնություն: Մեր խնդիրը` նախագծում տեղ գտած մի դրույթի վերաբերյալ էր, համաձայն որի` ընտրախախտումների մասին կեղծ դիմումների համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Չի կարող դիտավորությամբ սուտ հայտարարություն անելը պատժվել այնպես, ինչպես անփութությունը: Դրա համար այստեղ եկանք այն կոմպրոմիսին, որ կեղծ հայտարարության հետ կապված որևէ բան չի փոխվում, եթե դիտավորյալ է, ապա պահպանվում է և կենթարկվի 2.5 ազատազրկման, իսկ եթե անփութության հետևանք է, ուրեմն՝ քրեական պատասխանատվությունն ավելի թեթև կլինի՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատկից 800-ապատիկի չափով»,- ասել է Զուրաբյանը:

2560 | 2
Facebook