Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինյան դպրոց. ԴԱԻՇ-ի զինյալները Մոսուլի բնակիչներին որպես կենդանի վահան են օգտագործում. Պենտագոն

13:25, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Պուտինյան դպրոց. ԴԱԻՇ-ի զինյալները Մոսուլի բնակիչներին որպես կենդանի վահան են օգտագործում. Պենտագոն

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները թույլ չեն տալիս քաղաքացիներին լքել Իրաքի Մոսուլ քաղաքը: Այս մասին երեկ հայտարարել է Պենտագոնը, փոխանցում է Deutsche Welle-ը:

«Մենք գիտենք, որ նրանց որպես կենդանի վահան են օգտագործում»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը: «Դա տեղի է ունենում մի քանի շաբաթ շարունակ, մենք ականատես ենք եղել, որ քաղաքացիներին ուժով պահել են և խոչընդոտել նրանց տեղաշարժին, և նրանք չեն կարողացել լքել Մոսուլը: Նրանց այնտեղ պահում են իրենց կամքին հակառակ»,- ավելացրել է Դևիսը:
     Այժմ մարտեր են ընթանում Մոսուլի շուրջ գտնվող գյուղերում: Դևիսը հաղորդել է, որ իսլամիստները մահապարտներ են ուղարկում պայթուցիկներով հագեցած ավտոմեքենաների վրա՝ Իրաքի բանակի առաջխաղացումը կանգնեցնելու համար:

4256 | 0
Facebook