Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանությանը մարդկային դեմք հաղորդելու ներկայիս փորձերը միայն առաջին հայացքից են մակերեսային թվում. «Առավոտ»

10:30, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
Իշխանությանը մարդկային դեմք հաղորդելու ներկայիս փորձերը միայն առաջին հայացքից են մակերեսային թվում. «Առավոտ»
     «Առավոտ»-ը գրում է. «Իշխանությանը մարդկային դեմք հաղորդելու ներկայիս փորձերը՝ անկախ նրանից, թե ինչով են դրանք թելադրված, միայն առաջին հայացքից են մակերեսային թվում: Ինչպես ներքինն է պայմանավորում արտաքինը, այնպես էլ հակառակը՝ արտաքինն է որոշում ներքինը: Եկեք վերհիշենք իշխանության «ոչ մարդկային» դեմքը, որը ձևավորվել է 90-ական թվականներին՝ լկտի, ամբարտավան, իրեն ամեն ինչ թույլ տվող, ոչ մի չափ ու սահման չճանաչող մի կերպար: Հիմա էլ կան այդպիսի պատգամավորներ և չինովնիկներ: Բայց համաձայնեք՝ նրանք այլևս «թրենդի մեջ» չեն: Իհարկե, «հին դեմք» ունեցող վերնախավը հենց այնպես չի հանձնվի. նրանք, իհարկե, չեն ասի՝ «մենք լավն ենք», դա համոզիչ չի հնչի, ավելի «խորամանկ» ձև կա ասելու՝ «այս նորերը մեզնից ոչնչով լավը չեն»: Բայց ի վերջո, մարդկային դեմք ունենալու առավելությունները բոլորը պետք է որ հասկանան: Իսկ այս մտքերի համար լրացուցիչ խթան հանդիսացավ վարչապետի նոր, երիտասարդ օգնականների նշանակումը»:
     Մանրամասները` թերթի համարում:
2578 | 1
Facebook