Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իշխանությունը նույնիսկ մի միլիմետր չի ուզում զիջել». Նաիրա Զոհրաբյան

18:05, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
«Իշխանությունը նույնիսկ մի միլիմետր չի ուզում զիջել». Նաիրա Զոհրաբյան
     «Չեմ ուզում հիշեցնել` ինչ տեղի ունեցավ Գյումրիում ու Վանաձորում, չեմ ուզում խոսել մարդ գողանալու արատավոր երևույթի մասին: ԲՀԿ-ն ունի բոլոր ապացույցները, որ մեր անդամները Վանաձորում պահել են պայմանավորվածությունը: Կարևոր չէ` որ կուսակցությունից են մարդ գողացել, հարցի արժեքը երևույթն է, որ իշխանությունը նույնիսկ մի միլիմետր չի ուզում զիջել: Ցանկացած կուսակցությունում որևէ անդամի միշտ էլ կարելի է ահաբեկել, կաշառել, կոմպրոմատների փաթեթ դնել դեմը, բայց խնդիրն այստեղ արատավոր երևույթն է»,- «Ընտրական օրենսգրքի» քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
     Հիշեցնենք` Վանաձորում ավագանու ընտրությունների արդյունքում քաղաքապետ դարձավ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը: Իրավիճակը թեժ էր, քանի որ Հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունը միասին ավագանիում ունեն 15 մանդատ, «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին` 18 մանդատ։ Իսկ վերջինները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ և պաշտպանելու էին «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: Վերջինը մինչ քվեարկությունը լրագրողներին ասել էր, թե մտավախություն չունի, որ անդամներից որևէ մեկին ՀՀԿ-ն ճնշած կլինի: Չնայած դրան` եղան գործիչներ, ովքեր դրժեցին որոշումը:
3132 | 5
Facebook