Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուղիղ կեսգիշերին ծաղիկներ ստացա թոռնիկիցս». Նադեժդա Սարգսյանը նշում է ծննդյան տարեդարձը

16:15, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
«Ուղիղ կեսգիշերին ծաղիկներ ստացա թոռնիկիցս». Նադեժդա Սարգսյանը նշում է ծննդյան տարեդարձը
     Երգչուհի Նադեժդա Սարգսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նրան առաջինը շնորհավորել և անակնկալ է մատուցել դուստրն` Էմմին, ով բնակվում է ԱՄՆ-ում: «Ուղիղ ժամը 00:00-ին ծաղիկներ եմ ստացել ոչ թե Էմմիից, այլ իմ թոռնիկից` Դանիից: Նույն ժամին քոլեջի ուսանողներն են ինձ մոտ եկել: Առաջին շնորհավորողներն իրենք են եղել: Օրը սկսվել է անակնկալներով ու շարունակվում է: Բոլորը շնորհավորում են, շատ ուրախ եմ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհին:
     «Հենց հիմա մանկական «Եվրոտեսիլ»-ի մասնակից երեխաների հետ փորձ եմ անում, աշխատանքային ժամ է, որից հետո պետք է երգը միքս անենք: Երեկոյան քոլեջի կոլեկտիվը պատրաստվել է շնորհավորել, անակնկալ մատուցել, բայց թե ինչ է` ինքս էլ չգիտեմ»,- նշեց նա:
     Հարցին` ի՞նչ երազանքներ ունի, որի մասին կցանկանար բարձրաձայնել, Նադեժդա Սարգսյանն ասաց. «Այսօրվա իմ երազանքն է, որ մեր երեխաները «Եվրոտեսիլ»-ում լավագույն կերպով ելույթ ունենան: Ընդամենը մեկ ամիս է մնացել»:
     Էմմին մայրիկին շնորհավորել է նաև սոցկայքի միջոցով` «Ինստագրամ»-ի իր էջում տեղադրելով իրենց լուսանկարը. «Ծնված օրվանից մինչև կյանքիս վերջ շնորհակալ եմ, որ հենց դու ես իմ մաման: Միայն առողջ եղիր: Քեզ սիրող մարդիկ հենց դա են ուզում: Քեզ շատ եմ սիրում: Ծնունդդ շնորհավոր, Նադուլ»,- գրել է Էմմին:
8704 | 0
Facebook