Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանյան այցից հետո Պուտինը մեկնել է Հնդկաստան` BRICS գագաթնաժողովին մասնակցելու

10:45, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
Հայաստանյան այցից հետո Պուտինը մեկնել է Հնդկաստան` BRICS գագաթնաժողովին մասնակցելու

Այսօր Հնդկաստանի Գոա նահանգում մեկնարկում է BRICS անդամ պետությունների 2-օրյա գագաթնաժողովը, որին մասնակցության համար ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում հայաստանյան այցից հետո Հնդկաստան է մեկնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РИА Новости-ն: Հիշեցնենք, որ BRICS կազմի մեջ են մտում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Հնդկաստան կատարած այցի ընթացքում Պուտինը կհանդիպի երկրի վարչապետ Նարենդրո Մուդիչի հետ. հանդիպման առանցքային թեման կլինի ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը:

BRICS երկրների առաջնորդները կքննարկեն միջազգային օրակարգի հարցերը։ Գագաթաժողովի ավարտին նախատեսվում է ընդունել Գոայի հռչակագիրը և գործողությունների պլան, որոնք կորոշեն փոխգործակցության առաջնահերթությունները, ինչպես նաև այլ կարևոր փաստաթղթեր՝ տնտեսական, ֆինանսական և մարդասիրական ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

4035 | 0
Facebook