Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Lada XREY Sport-ը սերիական տարբերակ կստանա

00:05, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Lada XREY Sport-ը սերիական տարբերակ կստանա

Lada XREY բարձր հեչբեքի սպորտային մոդիֆիկացիան սերիական տարբերակ կստանա: Այս մասին «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է «ԱվտոՎԱԶ»-ի նախագահ Նիկոլյա Մորը:
     Մոդելի արտադրությունը պետք է սկսվի մեկ-մեկուկես տարվա ընթացքում: Թոփ-մենեջերի խոսքերով` թողարկման հստակ ժամանակաշրջանը կախված կլինի շատ գործոններից, այդ թվում նաև ֆինանսական վիճակից:
     Lada XREY Sport-ն առաջին անգամ ցուցադրվել է ընթացիկ տարվա օգոստոսին Մոսկվայի ավտոսրահում: Ավտոմեքենան ստացել է 1,8-լիտրանոց շարժիչ, որի հզորությունն ավելացրել են ստանդարտ 122-ից մինչև 150 ձիաուժ: Մեքենայի կախոցը նույնպես ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Մասնավորապես, փոքրացվել է քլիրենսը կառավարելիության բարելավման համար:

8157 | 0
Facebook