Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քլինթոնին խորհուրդ են տվել քննադատել Ռուսաստանի գործողությունները Սիրիայում. WikiLeaks

20:20, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Քլինթոնին խորհուրդ են տվել քննադատել Ռուսաստանի գործողությունները Սիրիայում. WikiLeaks

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի շտաբի խորհրդատուները նրան խորհուրդ են տվել քննադատել Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, որպեսզի ընտրողների աչքին «ուժեղ երևա»: Այդ մասին վկայում են հոկտեմբերի 10-ին WikiLeaks կայքում հրապարակած փաստաթղթերը:

Դա Քլինթոնի նախըտրական շտաբի նախագահ Ջոն Պոդեստայի նամակների երրորդ մասն է, որն ունի ազատ հասանելիություն: 2015 թվականի նոյեմբերի նամակագրությունում Քլինթոնի շտաբի ներկայացուցիչները քննարկում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մասին նրա ելույթի սևագրությունները: Այդ ելույթով թեկնածուն հանդես է եկել նույն օրը:

«Ելույթում (Հիլարի Քլինթոնի) նշվում են նոր «անթռիչք գոտիները» Սիրիայում: Ինչպե՞ս է դա հարաբերվում ռմբակոծության ռուսական ընթացիկ արշավին: Նրան չարժե՞ քննադատել ռուսներին իրադրության վատացման համար: Դա նրան ցույց կտա ուժեղ: Թող իրեն հակադրի Պուտինին»,- գրել է Ջոն Անզալոունը՝ Anzalone Liszt Grove Research ընկերության գործընկերը, ով ընտրարշավի ընթացքում խորհուրդ է տալիս Քլինթոնին:

4172 | 0
Facebook