Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան «հրեշավոր և անմարդկային» ավիահարվածներ է հասցրել թաղման թափորի վրա. կա շուրջ 213 զոհ

13:30, կիրակի, 09 հոկտեմբերի, 2016 թ.
Սաուդյան Արաբիան «հրեշավոր և անմարդկային» ավիահարվածներ է հասցրել թաղման թափորի վրա. կա շուրջ 213 զոհ

Սաուդյան Արաբիայի օդուժը երեկ հարվածներ է հասցրել Եմենում` ուղղված թաղման թափորի վրա: Կա ավելի քան 700 տուժած, հայտնում է ВВС-ն: Զոհերի թիվն արդեն գերազանցել է 213-ը: Նրանց մեծ մասը խաղաղ բնակիչներ են, ովքեր եկել էին վերջին հրաժեշտը տալու հուսիթների իշխանության ՆԳ նախարարի հանգուցյալ հորը:

Ըստ ապստամբների` դաշինքի ինքնաթիռները մի քանի հարված են իրականացրել այն շինության ուղղությամբ, որտեղ հավաքված են եղել թաղման մասնակիցները: Զոհերի թվում են ապստամբության ղեկավարության անդամներ: Ըստ նախնական տվյալների` զոհվել է նաև քաղաքապետը:

Նշենք, որ արաբական դաշինքի ղեկավարությունը հերքում է ավիահարվածներին իր մասնակցության մասին տեղեկությունը. «Մենք օդային գործողություն չենք իրականացրել Սանայում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել»,- Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքի հայտարարությունն է մեջբերել «Ալ Արաբիա» հեռուտաընկերությունը:

Սակայն իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Եմենի մայրաքաղաքում խաղաղ բնակիչների «հրեշավոր ու անմարդկային» ոչնչացումը: «Ավելի քան մեկուկես տարի է` շարունակվում է ագրեսիան եմենցի ժողովրդի հանդեպ ու նրա ոչնչացումը: Սա տեղի է ունենում համաշխարհային հանրության միահամուռ լռության պարագայում: Եմենում ծայրագույն ճգնաժամը կարգավորելու համար անհրաժեշտ է, որպեսզի Սաուդյան Արաբիայի գազանաբարո ռեժիմը դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, սկսվեն լուրջ բանակցություններ կոնֆլիկտի մեջ ներքաշված բոլոր կողմերի մասնակցությամբ»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Այս կապակցությամբ ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է շտկումներ մտցնել Սաուդյան Արաբիային աջակցելու իր նախկին դիրքորոշման մեջ:

8404 | 0
Facebook