Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արթուր Աբրահամը, հավանաբար, ռևանշ-մենամարտ կանցկացնի Մյուրեյի հետ

22:20, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
Արթուր Աբրահամը, հավանաբար, ռևանշ-մենամարտ կանցկացնի Մյուրեյի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, հավանաբար, ռևանշ մենամարտ կանցկացնի բրիտանացի Մարտին Մյուրեյի հետ։ Մենամարտը կկայանա նոյեմբերի 12-ին՝ Մոնտե Կառլոյում: Այս մենամարտի հաղթողը WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարի մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռամիրեսը հաղթել էր Աբրահամին՝ խլելով նրանից աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հիշեցնենք նաև, որ 2015-ի նոյեմբերին Աբրահամը հաղթել էր Մյուրեյին։

5233 | 0
Facebook