Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչ է կանգնած Վլադիմիր Պուտինի և ճշմարտության բարդ հարաբերությունների ետևում. The Wall Street Journal

17:15, երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչ է կանգնած Վլադիմիր Պուտինի և ճշմարտության բարդ հարաբերությունների ետևում. The Wall Street Journal

«Անցյալ շաբաթ արևմտյան մամուլը սուր քննադատությամբ հանդես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, և լեյտմոտիվների շարքում էր կեղծավորության թեման»,- The Wall Street Journal-ի բլոգում գրում է Council on Foreign Relations (ԱՄՆ)-ի ավագ գիտական աշխատակից Սթիվեն Սեսթանովիչը:
     Սեսթանովիչը հինգ մոտիվ է թվարկում, որոնք, իր կարծիքով, դրդում են Պուտինին սուտ ասել:
     1. Պուտինը թաքցնելու բան ունի: «Իհարկե, նա կարող էր խոստովանել խոցված M17-ի դեպքի հետ կապված, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ն ընդունեց, որ 1988թ խոցել է իրանական լայները: Բայց այդժամ ավելի բարդ կլիներ շարունակել ստել Արևելյան Ուկրաինայում ռուսական ռազմական ներկայության թեմայով»,- ասվում է հոդվածում:
     2. «Պուտինը կարծում է, որ մենք բոլորս ստում ենք նույնքան, որքան և նա»,- շարունակում է Սեսթանովիչը: Վերջինը ենթադրում է, որ հատուկ ծառայություններում աշխատանքային փորձը դրդում է Պուտինին կասկածել այլ մարդկանց ճշտախոսության մեջ:
     3. «Պուտինը կրկին անգամ վերամշակում է սուտը, որը նրան ասում են ուրիշները»,- կարծում է հեղինակը: Ոչ քննադատական վերաբերմունքը հատուկ ծառայությունների կողմից տարածված տեղեկատվության հանդեպ համընդհանուր խնդիր է, սակայն Ռուսաստանում այն հատկապես սուր է արտահայտված:
     4. «Պուտինի վիճակը կախված է ճիշտը քողարկելու իր կարողությունից: Ըստ իս, ոչ մի ապացույց չկա, որ Պուտինն ուղղակիորեն կապված է վերջին տարիներին Ռուսաստանում տեղի ունեցած աղաղակող սպանությունների հետ»,- գրում է հեղինակը՝ հիշատակելով Պոլիտկովսկայայի և Նեմցովի սպանությունների մասին: «Բայց Պուտինը պաշտպանում է համակարգը, որը թաքցնում է իրականությունն այդ հանցագործությունների մասին, այն աստիճան կոռումպացված համակարգը, որ ծայրահեղ ծանր կլիներ որոշել, թե որտեղ կարելի է ճիշտն ասել, առանց ռիսկի դիմելու, որ ամեն ինչ կփլուզվի»,- ասվում է հոդվածում:
     5. Պուտինը չի հասկանում իր վարքագծի ծախքերը: Ռուսաստանը գնալով էլ ավելի է հեռանում Եվրոպայից ու ԱՄՆ-ից: «Ռուսաստանի նախագահը վատ է կարողանում դատել իր երկրի շահերի մասին,- համարում է հեղինակը:- Կարո՞ղ է արդյոք լինել ավելի խիստ մեղադրական դատավճիռ, քան սա»:

4962 | 0
Facebook