Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում ամենատարեց մարդիկ երկուսն են` 115 տարեկան

15:25, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
Հայաստանում ամենատարեց մարդիկ երկուսն են` 115 տարեկան

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի տարեսկզբի դրությամբ աշխատունակ բնակչությունը կազմել է ՀՀ մշտական բնակչության ընդհանուր թվաքանակի 66,3 %-ը, իսկ 20.8 %-ը՝ աշխատունակ տարիքից ցածրը, 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է բնակչության ընդհանուր թվի 12,9 %-ը՝ 387 659 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը: Նա նշել է, որ Հայաստանը համալրել է ծերացող երկրների շարքը: «Ծերությունն իր հետ բերում է տնտեսական, սոցիալական խնդիրներ: Տարեցների 70%-ը քաղաքաբնակ է, իսկ կյանքի միջին տևողությունը 75 տարին է...: Հայաստանում 90 տարեկանից բարձր 6500 մարդ կա, իսկ 100 տարեկանից բարձր՝ 102 մարդ, իսկ ամենատարեցները երկուսն են՝ 115 տարեկան, ովքեր Արարատի մարզում են բնակվում»,- տեղեկացրել է Անահիտ Գևորգյանը:

4150 | 0
Facebook