Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Վարչապետների թեկնածուներ, Լիսկայի դրածոներ, բերման ենթարկվածներ. հոկտեմբերի 2-ին թեժ է լինելու

17:30, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Վարչապետների թեկնածուներ, Լիսկայի դրածոներ, բերման ենթարկվածներ. հոկտեմբերի 2-ին թեժ է լինելու
    
Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություները թեժ են լինելու ինչպես Վանաձորում ու Գյումրիում, այնպես էլ Սևանում, Արթիկում, Կապանում: Ասում են` Կարեն Կարապետյանի նշանակումը մեծացրել է Արթիկի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մխիթար Վարագյանի շանսերը, ինչ վերաբերում է անկուսակցական, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մուշեղ Պետոյանին, ապա նրան էլ սատարում է նախկին վարչապետը:
     Կրքերը պակաս թեժ չեն նաև Սևանում. գործող քաղաքապետ, օրերս բերման ենթարկված Ռուդիկ Ղուկասյանի դեմ իշխանությունն առաջադրել է անկուսակցական Սարգիս Մուրադյանին ու ըստ լուրերի, հոկտեմբերի 2-ին մարզպետն ու ոստիկանությունն աշխատելու են Մուրադյանի համար:
     Ինչ վերաբերում է Կապանին, ապա խոսակցությունների համաձայն, ՀՅԴ-ական Արթուր Աթանյանի առաջադրումը նպատակ ունի ՀՀԿ-ական թեկնածու, Լիսկայի դրածո քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին սպասարկել: Խնդիրն այն է, որ որպես երրորդ թեկնածու առաջադրվել է ազատամարտիկ Արթուր Մարտիրոսյանը, ու այս անգամ ևս Աթանյանը կփորձի փախցնել ընտրազանգվածի ձայները` դրանով իսկ փորձելով վնասել Մարտիրոսյանին:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
11058 | 5
Facebook