Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին հուշագիր են ստորագրել

11:05, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին հուշագիր են ստորագրել

Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին հուշագիր են ստորագրել, հայտնում է interfax.az-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ռազմական «AzeriDefence» ամսագրին:
    
     Փաստաթուղթն ստորագրել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության Sharg արտադրական միավորման և ՌԴ «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի ներկայացուցիչները:
    
     Հուշագիրը ստորագրվել է Բաքվում այսօր ավարտվող ADEX 2016 պաշտպանական միջազգային II ցուցահանդեսի շրջանակում:
    
     Նշվում է, որ կողմերը մտադիր են համատեղ արտադրել «երկինք-երկինք» և «երկինք-երկիր» նոր սերնդի մարտավարական հրթիռներ:
     Հիշեցնենք, որ նույն ցուցահանդեսի ընթացքում հայտարարվել է, որ Ադրբեջանը սեփական արտադրության հարվածային անօդաչուներ կստեղծի, նշվել է նաև, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ծավալներն աճել են 4 անգամ:

5161 | 1
Facebook