Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes-Benz-ը ցուցադրել է Generation EQ կոնցեպտուալ քրոսովերը

00:05, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Mercedes-Benz-ը ցուցադրել է Generation EQ կոնցեպտուալ քրոսովերը

Mercedes-Benz ընկերությունը Փարիզի ավտոսրահ է բերել 408 ձիաուժ հզորությամբ կոնցեպտուալ Generation EQ էլեկտրական քրոսովերը: Նախատիպի սերիական տարբերակը, որը հայտնվելու է 2019թ-ին, կկարողանա մրցակցել Tesla Model X-ի հետ, ինչպես նաև Audi, Porsche и Jaguar ընկերությունների էլեկտրական մեքենաների հետ:
     Mercedes-Benz Generation EQ-ն կոմպլեկտավորել են երկու էլեկտրական շարժիչով՝ մեկական առջևի և ետևի առանցքի վրա: Ագրեգատների ընդհանուր հզորությունը կազմել է 408 ձիաուժ և 700 Նմ պտտող պահ: Մինչև 100կմ/ժ քրոսովերը կարող է հավաքել ավելի քիչ քան 5 վայրկյանում:
     Էլեկտրական ավտոմեքենայի մոտ բացակայում են ապակեմաքրիչներն ու դռների բռնակները, իսկ ավանդական արտաքին հայելիները փոխարինել են հետևի դիտելիության տեսախցիկներով: Բացի այդ, նախատիպի վրա տեղադրել են մեծ պանորամային տանիք և 21-դյույմանոց հատուկ աէրոդինամիկ անվասկավառակներ:

7441 | 0
Facebook