Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը կշարունակի տուն ուղարկել զինվորներին` պարկերով». ԱՄՆ Պետդեպ

10:55, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
«Ռուսաստանը կշարունակի տուն ուղարկել զինվորներին` պարկերով». ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է ահաբեկիչների կողմից Ռուսաստանի քաղաքների վրա հնարավոր հարձակումների և Սիրիայում ռազմական կորուստների մասին: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն: «Հետևանքներն այսպիսին են. քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է, ծայրահեղականները, ծայրահեղական խմբավորումները շարունակում են օգտվել Սիրիայում ունեցած վակուումից (իշխանությունից) իրենց գործողությունների ընդլայնման համար, որոնք, անշուշտ, ներառելու են հարվածներ ռուսական շահերի վրա, հնարավոր է, անգամ, ռուսական քաղաքների: Ու Ռուսաստանը կշարունակի տուն ուղարկել զինվորներին` պարկերով: Ռուսաստանը կշարունակի ռեսուրսներ կորցնել, հնարավոր է նույնիսկ` ինքնաթիռներ»,- խոսելով Սիրիայում բռնության շարունակման հետևանքների մասին` հայտարարել է Քիրբին:

6833 | 0
Facebook