Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ծավալներն աճել են 4 անգամ

12:00, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ծավալներն աճել են 4 անգամ

Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության Sharg արտադրական միավորման ղեկավար Իլգար Նազարովն այսօր հայտնել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ծավալներն աճել են 4 անգամ: «Ծավալները փոքր չեն: 2009-ի համեմատությամբ` այն աճել է առնվազն 4 անգամ»,- ADEX-2016 միջազգային ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Նազարովը: Ըստ նրա` Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում` Ադրբեջանն արտադրում է հրթիռների համար պահեստամասեր, այդ թվում` լազերային, նաև դետալներ են արտադրում ռուսական МиГ-29, Су-27, Су-25 և Су-30 ռազմական ինքնաթիռների համար:
     Հիշեցնենք, որ նույն ցուցահանդեսի ժամանակ հայտարարվել է ադրբեջանական արտադրության հարվածային անօդաչուների ստեղծման մասին:

3975 | 1
Facebook