Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի համաշխարհային գների չնչին աճ է գրանցվել

11:05, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
Նավթի համաշխարհային գների չնչին աճ է գրանցվել

Այսօր նավթի համաշխարհային գների չնչին աճ է գրանցվել նախօրեին գրանցած ավելի քան 3%-անոց անկումից հետո: Գների աճը կապված է Նավթի ամերիկյան ինստիտուտի կողմից հրապարակած տվյալների հետ, ըստ որոնց, երկրում սև նավթի պաշարների անակնկալ կրճատում է գրանցվել:

Առավոտյան Հյուսիսային ծովում արդյունահանվող եվրոպական «Բրենթ» էտալոնային նավթի 1 բարելի արժեքը հասել է 46.72 դոլարի` 0.43%-ով ավելի: Ամերիկյան նավթի 1 բարելը գնահատվել է 44.75 դոլար` 0.18%-ով ավելի:

3112 | 0
Facebook