ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցության վրա քիբերհարձակումների ետևում կանգնած է Ռուսաստանը, գրում է Газета.ru-ն` հղում անելով The Wall Street Journal-ին:
Ըստ Քլեփերի՝ Ռուսատանը նման գործողություններ է իրականացնում 1960-ական թվականներից ի վեր:
«Ռուսաստանում ընտրություններին միջամտելու ավանդույթ կա` ինչպես սեփական, այնպես էլ օտար»,-հայտարարել է նա:
Ազգային հետախուզության ղեկավարը նշել է, որ իր համար դեռևս պարզ չէ քիբերհարձակումների նպատակը և դրանց հնարավոր ազդեցությունը ընթացիկ տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքի վրա:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով քիբերհարձակումները ԱՄՆ-ի դեմոկրատների սերվերների վրա, հայտարարել է, որ Ռուսատանը չի զբաղվում հաքերական հարձակումներով պետական մակարդակով: