Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ովքեր են նորանշանակ նախարարները

14:35, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2016 թ.
Ովքեր են նորանշանակ նախարարները
     Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը 2008-2013թթ. զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։ Իսկ 2013թ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: Նա 2007-ից դասախոսում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում։ 2006թ. դեկտեմբերից՝ ԱՊՀ միջպետական արժութային կոմիտեի անդամ է՝ Հայաստանի ներկայացուցիչ։ 2003թ. նոյեմբերին Արամյանը նշանակվել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ։ Մինչ այդ՝ 2002թ. մայիսից մինչև 2003թ. նոյեմբեր աշխատել է ԿԲ-ում` որպես դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժնի ավագ մասնագետ։ 41-ամյա նախարարը ծնվել է Երևանում, 1992-1997թթ.՝ սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի համաշխարհային էկոնոմիկայի բաժնում: 1997-98թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում` ՀՄՄ հրամանատար: Ամուսնացած է, ունի 1 զավակ:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյան
Ֆինանսների նախարար Վարդան Արամյան

    
     Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը ծնվել է 1972թ.: Ավարտել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական ինստիտուտը: Իգնատ Առաքելյանն իր աշխատանքային գործունեությունը Երևանի կոնյակի գործարանում սկսել է 1998-ին` զբաղեցնելով հաշվապահի, այնուհետև` գլխավոր հաշվապահի պաշտոնները: 2006-ին նշանակվել է ֆինանսավարչական տնօրենի պաշտոնում: 2009-ից Իգնատի Առաքելյանը ԵԿԳ գործադիր տնօրենի տեղակալն էր, իսկ արդեն 2015 թվականից Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենը:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան

    
     Էներգետիկայի նոր նախարարն էլ «Հրազդան ՋԷԿ»-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մանուկյանն է:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան

     Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը «Ռոստելեկոմ» ընկերության տնօրենն է, IT տեխնոլոգիաների մասնագետ: Երկար տարիներ ապրել է Ռուսաստանում:
Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյան
Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյան
26261 | 3
Facebook