Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Լևոն Երանոսյանը Ջրառատում նորից ուժ է կիրառել

16:45, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2016 թ.
Լևոն Երանոսյանը Ջրառատում նորից ուժ է կիրառել
     Հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների շարքում էր նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանի քրոջ որդին՝ Սերյոժա Գալստյանը, ով Ջրառատի վերընտրված գյուղապետ Սամվել Գալստյանի եղբայրն է: Ասում են` Երանոսյանի ազգականներն ինչպես որ Սարի թաղում էին գործում, այնպես էլ Ջրառատում են «աշխատել»: Ըստ լուրերի` փոխոստիկանապետի որդին ընտրությունների ողջ ընթացքում ոստիկանության զորքով գտնվել է ընտրատեղամասերի շրջակայքում ու պարբերաբար ելումուտ արել: Ասում են` ընտրություններն անցել են ակնհայտ վախի մթնոլորտում, իսկ արդյունքների հաշվարկից հետո, երբ Գալստյանը հաղթել է, իրավիճակն ավելի է սրվել նրա ու մյուս թեկնածուների միջև: Հավաքած բազմությանը, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, ցրել է հենց այդ նույն զորքը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
9923 | 3
Facebook