Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այնթրախտ»-ը երկարաձգել է քաղցկեղով հիվանդ ֆուտբոլիստի պայմանագիրը

14:30, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2016 թ.
«Այնթրախտ»-ը երկարաձգել է քաղցկեղով հիվանդ ֆուտբոլիստի պայմանագիրը

Ֆրանկֆուրտի «Այնթրախտ»-ը երկարաձգել է թիմի պաշտպան Մարկո Ռուսի պայմանագիրը` մինչև 2019 թվականը։ Նշենք, որ Մարկո Ռուսի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։ Դոպինգ-թեստի արդյունքում մայիսին ի հայտ է եկել աճի հորմոնի ավելցուկ, ինչն ուռուցկի արդյունք էր, այլ ոչ թե դոպինգ ընդունելու։ Դրանից հետո 31-ամյա ֆուտբոլիստը վիրահատվել է, իսկ հիմա վերականգնողական կուրս է անցնում՝ հույս ունենալով 2017-ի սկզբին վերադառնալ մարզումներին։

Նշենք, որ Ռուսը «Այնթրախտ»-ի սան է։ Նա ակումբում հանդես է եկել 2004-ից 2011 թվականներին։ 2011-ից 2013 թվականներին նա հանդես է եկել «Վոլֆսբուրգ»-ի կազմում, սակայն 2014-ին վերադարձել է «Այնթրախտ»։ Ֆրանկֆուրտյան ակումբի կազմում Ռուսն անց է կացրել 287 հանդիպում։

7405 | 0
Facebook