Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ֆուտբոլն իմ մոտ միշտ կանգնելու է առաջին տեղում». Ալեքսանդեր Չեֆերին

16:50, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2016 թ.
«Ֆուտբոլն իմ մոտ միշտ կանգնելու է առաջին տեղում». Ալեքսանդեր Չեֆերին

ՈՒԵՖԱ-ի նորընտիր նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը հանդես է եկել պաշտոնական խոսքով․

«Շնորհակալ եմ ֆանտաստիկ աջակցության համար։ Սա մեծ պատիվ է ինձ համար, բայց, միևնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն։ Սա մեծ նշանակություն ունի ինձ և իմ ընտանիքի համար։ Ես հպարտ եմ իմ փոքր երկրով՝ Սլովենիայով, և հույս ունեմ, որ շուտով այն հպարտ կլինի ինձնով։ Ես թիմային խաղացող եմ, շոումեն չեմ։ Ես պատրաստ եմ նոր նախագծերի մեկնարկին, որոնք ՈՒԵՖԱ-ն նոր մակարդակի դուրս կբերեն։ Եկեք միասին զարգացնենք ֆուտբոլը, և միասին պաշտպանենք այն։ Մենք նոր էջ կբացենք մեր մեծ կազմակերպության գործունեության մեջ՝ նոր կամուրջներ կառուցելով։ Ֆուտբոլն իմ մոտ միշտ կանգնելու է առաջին տեղում, ես դա խոստանում եմ ձեզ»,- նշել է Չեֆերինը։

6677 | 0
Facebook