Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պարալիմպիկ խաղերի 5 օրվա ընթացքում Չինաստանի հավաքականը 118 մեդալ է նվաճել

16:40, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2016 թ.
Պարալիմպիկ խաղերի 5 օրվա ընթացքում Չինաստանի հավաքականը 118 մեդալ է նվաճել

Չինաստանի հավաքականը շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը՝ Ռիոյի պարալիմպիկ խաղերի մեդալային հաշվարկում։ Մրցումային 5 օրվա ընթացքում չին մարզիկները 118 մեդալ են նվաճել՝ 50 ոսկե, 40 արծաթե և 28 բրոնզե։ Երկրորդ հորիզոնականում է Մեծ Բրիտանիայի ընտրանին՝ 63 մեդալով՝ 28 ոսկե, 16 արծաթե և 19 բրոնզե։ Երրորդ հորիզոնականում է Ուկրաինայի ընտրանին՝ 61 մեդալով՝ 22 ոսկե, 19 արծաթե և 20 բրոնզե։ ԱՄՆ-ի ընտրանին 4-րդն է՝ 46 մեդալով՝ 16 ոսկե, 17 արծաթե և 13 բրոնզե։ Իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բրազիլիայի հավաքականը՝ 35 մեդալով՝ 9 ոսկե, 17 արծաթե և 9 բրոնզե։

Նշենք, որ Լոնդոնի օլիմպիական խաղերին Չինաստանի հավաքականը 231 մեդալ էր նվաճել՝ 95 ոսկե, 71 արծաթե և 65 բրոնզե։

6554 | 0
Facebook