Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռերին» բեռնատար տրամադրող Խաչատուր Գիչյանը կմնա կալանքի տակ

15:40, շաբաթ, 10 սեպտեմբերի, 2016 թ.
«Սասնա ծռերին» բեռնատար տրամադրող Խաչատուր Գիչյանը կմնա կալանքի տակ

«Բեռնատար տրամադրելու միջոցով «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Գիչյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգել 2 ամսով:

«Կալանավորման համար որևէ հիմք չկա, հետևաբար ամեն ինչ կախված է նախաքննության մարմնի հայեցողությունից, իսկ ես բողոք կներկայացնեմ վերաքննիչ դատարան», - ասել է Տ.Սարգսյանը:

Խաչատուր Գիչյանը կալանավորվել է հուլիսի 20-ից: Ըստ մեղադրանքի, Խաչատուր Գիչյանն իր սեփական բեռնատար մեքենան տրամադրել է զինված խմբին։
    
     Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խումբը հուլիսի 17-ին բեռնատար մեքենայով մտել էր ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ և պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականն ու Ժիրայր Սեֆիլյանի ու մյուս քաղբանտարկյալների ազատ արձակումը:

2604 | 0
Facebook