Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Լոնդոնը կրկին «այրվեց», ինչպես 1666-ի մեծ հրդեհի ժամանակ

19:05, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2016 թ.
Լոնդոնը կրկին «այրվեց», ինչպես 1666-ի մեծ հրդեհի ժամանակ

Լոնդոնի մեծ հրդեհը քաղաքի պատմության ամենամեծ ողբերգություններից մեկն է: 1666 թվականին կրակը ճարակել է փայտից կառուցված քաղաքի մեծագույն մասը` տանելով տասնյակ կյանքեր: Հրդեհից հետո լոնդոնցիները նորից են կառուցել քաղաքն, արդեն` քարից` պահպանելով փողոցների նախկին տեսքը:

Լոնդոնի հրդեհից 350 տարի անց, 2016 թվականին, քաղաքում անց կացվեց Burning Man փառատոնը, որի ժամանակ այրեցին քաղաքի փայտե մանրակերտը: Վերջինի հեղինակն ամերիկացի դիզայներ Դեյվիդ Բեսթն էր:

Նշենք, որ 1666-ի մեծ հրդեհը բռնկվել է Փադինգ լեյն փողոցի հացի փռում սեպտեմբերի 2-ին: 4 ժամվա ընթաքցում կրակը լափել է քաղաքի փայտե կառուցների 80%-ը: Երբ հրդեհը մարվել է, պարզվել է, որ ոչնչացվել է 80 հազար շինություններից 70 հազարը:

Գրեթե բոլոր քաղաքացիները մնացել են անօթևան: Չնայած հրդեհի հսկայկան չափերին, պաշտոնական տվյալները հաղորդել են ընդամենը 6 զոհի մասին: Պատճառն այն է, որ աղքատների ճակատագրի մասին ոչ ոք չի էլ հետաքրքրվել:

Շատ պատմաբաններ նշում են, որ Լոնդոնի հրդեհը բախտորոշ է դարձել քաղաքի համար: Այդ ժամանակներում ամբողջ Եվրոպայում մոլեգնող ժանտախտը 1666-ից հետո Լոնդոն չի վերադարձել. ասում են, կրակն ախտահանել է քաղաքը: Հետաքրքիր է նաև, որ այդ դեպքից հետո Եվրոպայում սկսեցին առաջարկել ապահովագրություն հրդեհի հետևանքներից:

17916 | 0
Facebook