Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել Օբամայից

11:10, երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2016 թ.
Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել Օբամայից

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պաշտոնապես ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից: Հայտարարության մեջ, որն ընթերցել է Ֆիլիպինների նախագահի մամուլի խոսնակը, նշվել է, որ Դուտերտեի կոշտ մեկնաբանություններn «անհանգստություն և տագնապ են առաջացրել»: «Մենք ցավում ենք, որ դրանք ընկալվել են իբրև ԱՄՆ նախագահի հասցեին անհատական վիրավորանք: Մենք անպայման կհամաձայնեցնենք բոլոր տարաձայնությունները, որոնք բխում են ազգային առաջնահերթություններից ու պատկերացումներից»,- նշվել է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Դուտերտեն Օբամային հորդորել էր չխառնվել իր երկրի ներքին գործերին ու մասնավորապես ասել էր. «Դու պարտավոր ես հարգանք դրսևորել: Չպետք է խցկվես հայտարարություններով ու հարցերով: Անբարոյականի զավակ, ես քեզ անիծում եմ գագաթնաժողովի ընթացքում»:

Դուտերտեի այս խոսքերից հետո Օբաման չեղյալ է հայտարարել նրա հետ նախատեսված հանդիպումը:
6532 | 0
Facebook