Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան 3 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

10:35, երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2016 թ.
Հյուսիսային Կորեան 3 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Այսօր Հյուսիսային Կորեան տեղի ժամանակով 12:14-ին 3 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հաղորդել է «Յոնհապ» գործակալությունը` հղում անելով պաշտոնական աղբյուրներին: Հրթիռների տեսակն ու կրակի հեռավորությունը դեռևս չի հաղորդվում:
     Նշենք, որ վերջին անգամ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ արձակել է օգոստոսի 24-ին: Սուզանավից արձակված հրթիռն, ամենայն հավանականությամբ պատկանել է KN-11 տիպին, անցել է 480 կմ տարածք և ընկել Ճապոնական ծովում: Նշենք նաև, որ այս տարվա սկզբին` հունվարի 6-ին, Հյուսիսային Կորեան կատարել է առաջին միջուկային փորձարկումներն, իսկ փետրվարի 7-ին արհեստական արբանյակ տեղափոխող հրթիռակիր է արձակել` խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հռչակագիրը, ինչին էլ հաջորդել է Անվտանգության խորհրդի կողմից Փհենյանի հանդեպ պատժամիջոցների սաստկացումը:

5933 | 0
Facebook