Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ լուրջ տարաձայնություններ կան». Օբամա

14:30, կիրակի, 04 սեպտեմբերի, 2016 թ.
«Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ լուրջ տարաձայնություններ կան». Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ լուրջ տարաձայնությունների առկայության մասին: Նրա կարծիքով՝ առանց Մոսկվայի կողմից զիջումների անհնար է դրանք հարթել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Առանց բռնության նվազման և մարդասիրական օգնության հասանելիության ապահովման հարցերում Ռուսաստանի կողմից զիջումների դժվար է հասկանալ, թե ինչպես կարող ենք հաջորդ փուլ անցնել»,- Չինաստանում նախանշված G20-ի գագաթաժողովից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ ասուլիսում նշել է Օբաման:

Նա միաժամանակ հանդես է եկել Մոսկվայի հետ բանակցությունների շարունակման օգտին՝ հաշվի առնելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու գործում նրա դերը:

Ըստ The New York Times-ի՝ Օբաման նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կշարունակեն դիմակայել Ուկրաինայում «ռուսական ագրեսիային»: «Մենք ՆԱՏՕ-ում դաշնակիցներ ենք և խաղաղությունը միանման ենք տեսնում»,- պարզաբանել է Օբաման:

7162 | 0
Facebook