Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Samsung-ը ետ է կանչում Galaxy Note 7 սմարթֆոնները

17:05, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2016 թ.
Samsung-ը ետ է կանչում Galaxy Note 7 սմարթֆոնները

Samsung ընկերությունը հայտարարել է Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառված օրինակների ետկանչի մասին: Ինչպես հաղորդում է Fianacial Times-ը, դա պայմանավորված մարտկոցների այրվելու հետ կապված խնդիրներով: Հետկանչի հստակ մեխանիզմի մասին դեռևս հայտնի չէ, սակայն հաղորդվել է, որ առաջացած խնդիրները կվերացվեն առաջիկա 1 շաբաթվա ընթացքում` մարտկոցների փոփոխման միջոցով:
     Ավելի վաղ Samsung-ը հայտարարել է Galaxy Note 7 սմարթֆոնների մատակարարման դադարի մասին, ինչը կտրուկ նվազեցրել էր ընկերության բաժնետոմսերի արժեքը:

11484 | 0
Facebook