Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը հնարավոր է համարել Կուրիլների հարցում Ճապոնիայի հետ փոխըմբռնման հասնելը

12:05, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2016 թ.
Պուտինը հնարավոր է համարել Կուրիլների հարցում Ճապոնիայի հետ փոխըմբռնման հասնելը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել, որ Ռուսաստանն ու Ճապոնիան կարող են փոխըմբռնման հասնել Կուրիլյան կղզիների շուրջ տարածքային տարաձայնությունների լուծման հարցում: Այս մասին Պուտինը խոսել է Bloomberg-ին տված հարցազրույցի ժամանակ: Հիշեցնենք, որ մոտ ապագայում Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայանալու է Ճապոնիայի և Ռուսաստանի առաջնորդների համդիպումը:
     «Մենք չենք խոսում ինչ-որ փոխանակման կամ վաճառքի մասին: Մենք խոսում ենք լուծումներ որոնելու մասին, որի դեպքում կողմերից ոչ մեկն իրեն պարտված չի զգա»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ Ռուսաստանը տարածքների առևտրով չի զբաղվում` ընդգծելով, որ շատ կցանկանար «ճապոնացի իր ընկերների հետ գտնել այդ հացի լուծումը: «Եվ եթե մենք կարողանանք վստահության այնպիսի մթնոլորտ ստեղծել Ճապոնիայի հետ, ինչպիսին հասել ենք Չինաստանի հետ, ապա կարող ենք փոխըմբռնման հասնել»,- ասել է Պուտինը:

7987 | 0
Facebook