Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լուսաղբյուր գյուղում 12 տարեկան երեխա է ինքնասպան եղել

11:40, չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2016 թ.
Լուսաղբյուր գյուղում 12 տարեկան երեխա է ինքնասպան եղել
     Երեկ ուշ երեկոյան Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում ինքնասպան է եղել 12-ամյա մի տղա: Լուսաղբյուրի գյուղապետ Սամսոն Բարսեղյանը բացառում է` երեխան աղանդավորական շարժման անդամ չէր. «Կարապետյանների ընտանիքը որևէ աղանդի չի հարում, եթե աղանդավոր լինեին, գյուղում բոլորն այդ մասին կիմանային: Զարմանալի է` ինչու է տղան նման քայլի դիմել»,- ասաց գյուղապետը: Վերջինը տեղեկացրեց, որ տան միակ որդին էր, քույրերն ամուսնացած են. «Շատ լավ երեխա էր, ոչ մի հոգս չի ունեցել, պատրաստվում էր դպրոց գնալուն»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ տղան սովորում էր 7-րդ դասարանում:
    
     Տեղեկացնենք, որ երեկ՝ ժամը 22:50-ի սահմաններում, ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի տներից մեկին կից կիսակառույց շինությունում երեխայի դի կա կախված: Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույցում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 12-ամյա Հ. Կ-ի դին: Փաստի առթիվ ավագ քննիչ Ն. Մանանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գյուղապետը դեպքի վայր էր հասել ժամը 23.00-ի մոտակայքում և տեսել, որ շտապ օգնության մեքենան արձանագրում է երեխայի մահը:
10339 | 0
Facebook