Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպանին ճնշում են

14:05, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպանին ճնշում են
     «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը գտնվում է ծանր վիճակում և նրան շտապ բուժօգնություն է հարկավոր: «Նրա առողջական վիճակի հետ կապված անորոշություն կա. տարբեր բժիշկներ են զննել, որոնք պատճառաբանում են, որ նրան չի կարելի վիրահատել, քանի որ վերքերը դեռ չեն լավացել»,- ասել է պաշտպանը: Փաստաբանը նշել է, որ Հովհաննես Հարությունյանին բուժօգնություն տրամադրում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները, բայց ոչ ամեն օր. «Նա երեկ հենակներով փորձել է քայլել, ընկել է, որովհետև այդ պահին նրա մոտ չի եղել բժիշկ»: Վերջինը նորից անդրադարձել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ի անմխիթար պայմաններին: «Տարել, շպրտել են մի խուց, որտեղ անմարդկային պայմաններ են: Ներս էինք մտնում խուց, բորբոսնած պատերով, օդ չկար շնչելու, խավարասերներ էին վխտում նրա վերքերի վրայով, նրա ձեռքերը չէին հասնում, որ վերքերից հեռացներ խավարասերներին: Այնուհետև նրան նոր սենյակ տեղափոխեցին, բայց նորից հակասանիտարահիգիենիկ պայմաններ են»,- ասել է նա` հավելելով, որ քանի որ ինքը բարձրաձայնում է «Դատապարտյալների հիվանդանոցի» սենյակի պայմանների մասին, իր վրա ճնշում են գործադրում:
     Հովհաննես Հարությունյանի քույր Թամարա Հովհաննիսյանն էլ նշել է, որ իր եղբոր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ նա ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ, լրագրողների հետ զրույցում որոշ հայտարարություններ է արել, որոնք դուր չեն եկել իշխանություններին:
4016 | 1
Facebook