Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացին չկալանավորվեց

17:00, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացին չկալանավորվեց
     Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին անմեղ է ճանաչել:
    
     Օրեր առաջ ria-ն գրել էր, որ փողերի լվացման ու տեխնիկայի անօրինական փոխանցման համար Երևանում ձերբակալվել է ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ռուսաստանցի Օլեգ Միրոնովը:
    
     Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել էր մեկնաբանել Միրոնովի ձերբակալությունը՝ առաջարկելով այդ հարցով դիմել տեղական իշխանություններին:
    
     Նշենք, որ ռուսաստանցու կինը տեղի ունեցածը կապել էր ամուսնու աշխատանքի հետ: «Ամուսինս Ռուսաստանում զբաղվում է տեսանյութերի վերլուծությամբ, և այդ ծրագիրն ապահովում էր Մոսկվայում գտնվող խոշորագույն օբյեկտների անվտանգությունը: Ենթադրում եմ, որ, միգուցե, ԱՄՆ-ում ցանկանում են իմ ամուսնուց ինչ-որ տեղեկություն ստանալ, և նրանց լուրջ հիմք է հարկավոր, որպեսզի իմ ամուսնուն տեղափոխեն Միացյալ Նահանգներ: Կարծում եմ` այստեղ նաև քաղաքական համատեքստ կա»,- նշել էր կինը:
5126 | 1
Facebook