Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիևում հայտնաբերվել է ռուս լրագրող Ալեքսանդր Շչետինինի դին

12:25, կիրակի, 28 օգոստոսի, 2016 թ.
Կիևում հայտնաբերվել է ռուս լրագրող Ալեքսանդր Շչետինինի դին

Գլխի հրազենային վնասվաքներով ռուս լրագրողի դի է հայտնաբերվել Կիևում, «ՌԻԱ Նովոստի»,-ի փոխանցմամբ, հաղորդում է Ուկրաինայի Ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը:

Քննչական խումբը պատշգամբում հայտնաբերել է մի մարդու` գլխի հրազենային վնասվածքով: Ըստ դատաբժշկական նախնական արդյունքների, մահը տեղի է ունեցել շաբաթ օրը երեկոյան:

Ըստ Կիևի իրավապահ մարմինների, սպանվածը Ռուսաստանի քաղաքացի էր, ծնված` 1962 թ-ին: Նա մի քանի տարի էր, ինչ ապրում էր Կիևում` ղեկավարելով ինտերնետ հրատարակչություն:

Հետաքննությունը հարուցել է քրեական գործ` «կանխամտածված սպանություն» հոդվածով:

5229 | 1
Facebook