Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանձնարարել եմ առանց հիմքերի, ուղղակի քաղաքացու ցանկությամբ, անձնագիրը չփոխանակել». Մ. Բիչախչյան

15:25, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
«Հանձնարարել եմ առանց հիմքերի, ուղղակի քաղաքացու ցանկությամբ, անձնագիրը չփոխանակել». Մ. Բիչախչյան
     Հին նմուշի անձնագիր ստանալու ոլորտը կանոնակարգող օրենսդրության համաձայն նշված անձնագիրը կարող է փոխանակվել`
    
     1. դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու,
     2. գրառումներում անճշտություններ հայտնաբերելու,
     3. անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու,
     4. վավերականության ժամկետը լրացած լինելու դեպքերում:
    
     Տարածքային անձնագրային ծառայություններին իմ կողմից հանձնարարվել է առանց նշված հիմքերի առկայության, ուղղակի քաղաքացու ցանկությամբ նշված անձնագրերը չփոխանակել:
     Անհրաժեշտ է տեղեկանալ նաև, որ հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ 5 տարով:
     Բացառություն կարող է լինել միայն մեկ դեպքում, երբ անձնագրի վավերականության ժամկետի ավարտին մնացել է 6 ամսից քիչ ժամկետ և քաղաքացին ճամփորդում է այնպիսի երկիր, որտեղից պահանջվում է անձնագրի առնվազն 6 ամսյա վավերականության ժամկետ:
     Պահանջը պայմանավորված է տեղերում հերթերից խուսափելու, ինչպես նաև այն քաղաքացիների անձնագիր ստանալու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով, որոնց անձնագրերը բավարարում են վերը նշված պահանջներին և ենթակա են փոխանակման:
     Հորդորում ենք չանհանգստանալ, քանի որ ներկայիս իրավակարգավորումների համաձայն մինչև 2019թ. հունվարի 1-ը քաղաքացին կարող է դիմել հին նմուշի անձնագիր ստանալու համար:
3596 | 0
Facebook