Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարի թաղի գործով կալանավորվածներից մեկն ազատ է արձակվել

14:05, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
Սարի թաղի գործով կալանավորվածներից մեկն ազատ է արձակվել
     Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի որոշումը և Սարի թաղում հուլիսի 29-ին անկարգությունների գործով կալանավորված Գարիկ Առուստամյանին ազատ արձակել, այս մասին տեղեկացրեց նրա պաշտպան Զորայր Հարությունյանը:
     Հիշեցնենք, որ Գարիկ Առուստամյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը:
2360 | 0
Facebook