Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անդրիաս Ղուկասյանի կնոջ նամակը` Արման Թաթոյանին

21:50, ուրբաթ, 26 օգոստոսի, 2016 թ.
Անդրիաս Ղուկասյանի կնոջ նամակը` Արման Թաթոյանին
    
Անդրիաս Ղուկասյանի կինը` Անահիտ Թարխանյանը նամակ է հղել ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանին, որը ներկայացնում ենք ստորև.
    
     Արդեն 26 օր է ինչ ամուսինս՝ Անդրիաս Ղուկասյանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվում է հացադուլի մեջ: 2013թ. ՀՀ Նախագահական ընտրությունների ժամանակ, հացադուլի 25-րդ օրը իրականցվել էր Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի ընդհանուր հետազոտում՝ արյան մանրակրկիտ հետազոտումով եւ ներքին օրգանների սոնոգրաֆիայով:
Ելնելով իրավիճակից, երբ հացադուլի ժամկետը արդեն մոտ է կյանքի համար վտանգավոր սահմանագծին եւ իր պահման վայրի առանձնահատկություններից, խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել ապահովելու Անդրիաս Ղուկասյանի համար նմանատիպ անկախ բժշկական հետազոտություն:
6666 | 1
Facebook