Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Hyundai-ն ծրագրում է մշակել Focus RS-ի մրցակցին

21:20, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
Hyundai-ն ծրագրում է մշակել Focus RS-ի մրցակցին
     Hyundai ընկերությունը դիտարկում է սպորտային հեչբեքի թողարկման հնարավորությունը: Եթե նախագիծը կանաչ լույս ստանա, ապա մեքենան մշակելու է N ստորաբաժանումը, որը ստեղծվել է «լիցքավորված» ավտոմեքենաներ ստեղծելու համար: Մոդելի սերիական տարբերակը կարող է մրցակցել Ford Focus RS-ի հետ: «Ապագայում մենք պլանավորում ենք այդպիսի մոդել C սեգմենտում: Եվ, իհարկե, դա լինելու է լիաքարշակ համակարգով ավտոմեքենա»,-հայտարարել է N ստորաբաժանման ղեկավար Ալբերտ Բիրմանը: Նոր շարքի առաջին ավտոմեքենան դառնալու է i30-ի սպորտային տարբերակը: Մոդելը կոմպլեկտավորելու են 2,0-լիտրանոց բենզինային տուրբո-շարժիչով, որը զարգացնում է մոտ 300 ձիաուժ հզորություն և առավելագույնը 383 Նմ պտտող պահ:
5925 | 0
Facebook