Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Ժիրայր Սեֆիլյանն Անդրիաս Ղուկասյանին հորդորում է դադարեցնել հացադուլը

15:45, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2016 թ.
Ժիրայր Սեֆիլյանն Անդրիաս Ղուկասյանին հորդորում է դադարեցնել հացադուլը
     Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ի բաց նամակով դիմել է Անդրիաս Ղուկասյանին` հորդորելով դադարեցնել հացադուլը:
    
     «Հարգելի Անդրիաս, քո նման նպատակասլաց պայքարող մարդու տեսակը խիստ անհրաժեշտ է մեր ժողովրդին: Դժբախտաբար այս օրերին քիչ է ազատամիտ քաղաքական գործիչների քանակը, որոնք վստահելով միմյանց մեր նման լծված են մի գործունեության, որի նպատակն է Հայաստանում օր առաջ ինքնիշխան պետության ստեղծումը: 28-րդ օրն է, որ տակավին շարունակում ես հացադուլը: Այո, ընդունելով և հարգելով հանդերձ քաղբանտարկյալի պայքարի այս միջոցը, միաժամանակ հորդորում եմ դադարեցնել այն, որովհետև արդեն իսկ վաղուց հատել ես առողջոթյան համար վտանգավոր ժամանակահատվածը: Հուսով եմ, որ այս հորդորը՝ նախորդ օրերի մեր պայքարակից ընկերների հորդորներին միանալով, կլինի այն վերջին կաթիլը վերանայելու քո որոշումը և առաջնահերթորեն ուրախացնելու քո ընտանիքին և մեզ բոլորիս»:
3226 | 0
Facebook