Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ջրհեղեղից տուժածները փոխհատուցում են ստացել». Արթիկի քաղաքապետ

16:45, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
«Ջրհեղեղից տուժածները փոխհատուցում են ստացել». Արթիկի քաղաքապետ
     Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ջրհեղեղից տուժածներին 42 մլն դրամ է հատկացվել: «Տուժած բնակիչները պետությունից ընդհանուր առմամբ 42 մլն դրամ են ստացել՝ որպես փոխհատուցում վնասված տների, ցանքատարածքների ու սատկած անասունների համար»,- ասել է քաղաքապետը` տեղեկացնելով, որ վերանորոգվել է կոյուղին, հեղեղատարի մաքրման աշխատանքներն արդեն ավարտված են: Քաղաքապետի խոսքով, ջրհեղեղն առաջացել է սելավատարի խցանման հետևանքով և չի բացառվում, որ նման հեղեղների դեպքում իրավիճակը կրկնվի:
    
     Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով, մարդիկ կորցրել են իրենց ունեցվածքը: Վնասվել և առանձին դեպքերում ապրելու համար անպիտան են դարձել նրանց տները, մեծ վնասներ են կրել Արթիկ քաղաքի ենթակառուցվածքները:
2142 | 0
Facebook