Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Դատապարտյալների հիվանդանոց»-ի պետն ասել է, որ Էրեբունի ԲԿ երկու բժիշկներ կայցելեն Հովհաննես Հարությունյանին». Զ Փոստանջյան

20:05, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
««Դատապարտյալների հիվանդանոց»-ի պետն ասել է, որ Էրեբունի ԲԿ երկու բժիշկներ կայցելեն Հովհաննես Հարությունյանին». Զ Փոստանջյան

«Սասնա ծռերի» աջակիցները դեռ «Դատապարտյալների հիվանդանոց»-ի հարակից տարածքում են` պահանջելով վիրավոր անդամներին պատշաճ բուժօգնություն:
     «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի պաշտպանը նշել է, որ իր պաշտպանյալն արդեն մի քանի օր է չի կարողանում շարժել ոտքը, նրան վիրահատություն է անհրաժեշտ:
     ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանդիպել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ի պետի հետ, ով ասել է, որ վաղը ժամը 14-15-ի սահմաններում Էրեբունի ԲԿ երկու բժիշկներ կայցելեն հիվանդանոց, կծանոթանան իրավիճակին` հասկանալու ինչ օգնություն է անհրաժեշտ: Պետը հավելել է, որ վիրահատությունը պետք է կատարվի Էրեբունի ԲԿ-ում:

2535 | 0
Facebook