Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր կհրապարակվի Վալերի Պերմյակովի դատավճիռը

11:20, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
Այսօր կհրապարակվի Վալերի Պերմյակովի դատավճիռը
     Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կհրապարակի Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը: Նախորդ դատական նիստին պետական մեղադրող Գևորգ Գևորգյանը միջնորդել էր Վալերի Պերմյակովին մեղավոր ճանաչել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության, ավազակային հարձակման, հայ-թուրքական սահմանը հատելու փորձի համար: Դատախազը պահանջել էր ռուս զինծառայողին դատապարտել ցմահ ազատազրկման:
     Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները: Սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քր. գործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության: Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման՝ 10 տարի ժամկետով: Հայկական կողմի դատավարությունը սկսվել էր դեռ նախորդ տարի՝ դեկտեմբերի 18-ին 102-րդ ռազմաբազայի տարածքում՝ դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ:
2781 | 0
Facebook