Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եթե սպորտով չզբաղվեմ, ինձ համար ինչ-որ այլ զբաղմունք կգտնեմ». Միհրան Հարությունյան

22:50, շաբաթ, 20 օգոստոսի, 2016 թ.
«Եթե սպորտով չզբաղվեմ, ինձ համար ինչ-որ այլ զբաղմունք կգտնեմ». Միհրան Հարությունյան

Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը խոսել է անարդար մրցավարության և առաջիկա ծրագրերի մասին․

«Կողոպտեցին իմ երկիրն, իմ ժողովրդին, բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են սպորտը: Հիմա ես մեծ ցավ եմ ապրում: Ինձ փրկում է միայն այն միտքը, որ ժողովուրդն ինձ հետ է: Բոլորն ինձ գրում ու քաջալերում են: Գոտեմարտից և պարգևատրման արարողությունից հետո զգում էի, որ էլ չեմ ցանկանում ինչ-որ կապ ունենալ սպորտի հետ: Չեմ ցանկանում տեսնել 55-ամյա հորս արցունքները, մորս, եղբորս, քույրերիս ապրումները: Հիմա պետք է հանգստանամ, ձեռքիս վնասվածքը բուժեմ։ Հետո միայն վերջնական կորոշեմ, թե ինչ պետք է անեմ: Եթե սպորտով չզբաղվեմ, ինձ համար ինչ-որ այլ զբաղմունք կգտնեմ»,- նշել է Հարությունյանը։

10683 | 1
Facebook