Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համացանցում հայտնվել են Ռիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության փորձի լուսանկարները

13:40, չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2016 թ.
Համացանցում հայտնվել են Ռիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության փորձի լուսանկարները
     Համացանցում հայտնվել են օլիմպիական խաղերի՝ երեկ Ռիո Դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կայացած բացման արարողության փորձի լուսանկարները։ Թեպետ ներկաներին խնդրել էին «պահպանել անակնկալը», սակայն միջոցառմանը ներկա մոտ 3 հազար հյուր հրապարակել է որոշ լուսանկարներ։ Սպասվում է, որ բացման արարողությանը հետևելու է 900 մլն մարդ, մարզադաշտից՝ 78 հազար հանդիսական։ Բացման արարողությանը կմասնակցի հայտնի մոդել Ժիզել Բյունդխենը։ Բացման արարողության ռեժիսոր Ֆերնանդո Միրելեսը կլուսաբանի Բրազիլացիներին բնորոշ սերը դեպի ֆուտբոլը՝ զերծ չմնալով նաև երկրում տիրող խնդիրներից։ Արարողության ընթացքում կհնչի երկրում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացած մարդկանց մասին երգ։ Արարողության ընթացքում կլինի նաև լուսային շոու, որը կպատմի սպորտի համաշխարհային պատմության մեջ Բրազիլիայի ներդրման մասին։ Բացման արարողությանը կմասնակցի 300 պրոֆեսիոնալ պարող և 5 հազար կամավոր։ Ընդհանուր առմամբ արարողությանը ներգրավված կլինի 2 հազար լույս և 3 կգ հրավառություն։ Բացման արարողությանը կմասնակցի 12 հազար մարզիկ՝ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության մարզական պատվիրակությունը։
9319 | 1
Facebook