Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա Ծռեր» ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է». Վարուժան Ավետիսյան

10:15, կիրակի, 31 հուլիսի, 2016 թ.
«Սասնա Ծռեր» ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է». Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջոցով «Առաջին լրատվական»-ին փոխանցել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

Սասնա Ծռեր ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունն ավարտված է։ Սկսվել է համաժողովրդական ընդվզում, որի հաղթանակը կարճ ժամանակի հարց է։ Նման իրավիճակում «Սասնա ծռեր» խմբավորման համար առաջնային է դառնում անիմաստ արյունահեղությունից խուսափելը։ Այդ հարցում մեզ համար վճռորոշ նշանակություն ունի Ժիրայր Սեֆիլյանի խոսքը և բանակցային առաքելությունը, ինչը ստանձնելու վերաբերյալ նա արդեն հայտնել է իր պատրաստակամության մասին։ Սերժ Սարգսյանին հորդորում ենք ընդունել մեր այս ողջամիտ առաջարկությունը, ապահովել Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը մեզ հետ և ընդունել նաև նրա բանակցային առաքելությունը։ Հակառակ պարագայում հավանական արյունահեղության ամբողջ պատասխանատվությունը կընկնի Սերժ Սարգսյանի վրա։ Միևնույն ժամանակ մեր ժողովրդին հորդորում ենք ամեն ինչ անել մեր առաջարկությունը կյանքի կոչելու և անիմաստ արյունահեղությունից խուսափելու համար։
     «Սասնա ծռեր» խմբավորման հայտարարությունը 31.07.2016, առավոտյան 08։15

18846 | 5
Facebook